Աֆղանստանում պայթյունի հետևանքով զոհվել է տասնյոթ մարդ
Աֆղանստանում պայթյունի հետևանքով զոհվել է տասնյոթ մարդ

Ոստիկանության տասը աշխատակիցներ եւ յոթ զինծառայողներ են զոհվել Աֆղանստանի հյուսիսում «Թալիբան» արմատական շարժման զինվյալների հետ տեղի ունեցած բախումների հետեւանքով: 9 ոստիկան վիրավոր է, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ մարտի 9-ին հայտնել Է 1TV հեռուստաալիքը:

Թալիբները լույս մարտի 9-ի գիշերը Թահարի նահանգի Հվաջա Գհար գավառում հարձակվել են հսկիչ անցակետերից մեկի վրա: Շտապ պատահարի վայր են ուղարկվել տեղական ոստիկանության օժանդակ ուժեր, սկսվել Է կատաղի փոխհրաձգություն: Արմատական շարժման սպանված զինյալների վերաբերյալ տվյալներ չկան: Վերջին ժամանակներս ծայրահեղականների դիրքերի զգալի ամրապնդում Է դիտվում Աֆղանստանի արեւելյան ու հարավային նահանգներում, ինչպես նաեւ՝ երկրի հյուսիսում:

Արմատական խմբավորման դաշտային հրամանատարներն ու շարքային անդամներն ավելի ու ավելի հաճախ են հավատարմության երդում տալիս «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը։

Իսկ այսօր առավոտյան Աֆղանստանի մայրաքաղաքում տեղի ունեցած պայթյունին զոհ է գնացել 7 մարդ, մի քանիսը վիրավորվել են։ Պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը։