Աֆղանստանում պայթյունի հետևանքով զոհվել է երեք մարդ
Աֆղանստանում պայթյունի հետևանքով զոհվել է երեք մարդ

Աֆղանստանում պայթյունի հետևանքով զոհվել է երեք մարդ, տուժել՝ 20-ը: Այս մասին տեղեկացնում է աֆղանական մամուլը՝ տեղի կառավարության հայտարարության վրա հենվելով:

Ահաբեկչությունը տեղի է ունեցել երկրի արևմտյան մասում գտնվող Նանգարհարի նահանգում:

Գոյություն ունեցող տեղեկությամբ, տուժածների թվում կա երկու կին, երկու փոքրահասակ և ութ իրավապահ: Տեղի ունեցածի պատասխանատվությունը դեռևս որևէ ծայրահեղական խմբավորում չի ստանձնել:

Թողնել մեկնաբանություն