Աֆղանստանում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն վեց ոստիկան
Աֆղանստանում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն վեց ոստիկան

Աֆղանստանի արևմուտքում, Բալխիի գավառում տեղի է ունեցել պայթյուն:

«Տոլոնյուսի» հաղորդմամբ, գավառի գյուղերից մեկի մոտ գտնվող ոստիկանական բաժանմունքի վրա հարձակվել են ահաբեկչական «թալիբան» շարժման անդամները:

Ինչպես հայտարարում է նահանգապետը, բախումը տևել է մոտ երեք ժամ:

Աբու Ալի Սինայի հիվանդանոցի ներկայացուցիչները հայտարարում են, որ հիվանդանոց են տեղափոխել յոթ մահացած և հինգ վիրավոր ոստիկանի, սակայն մամուլը գրում է վեց զոհի մասին:

Թալիբները հարձակման պատասխանատվությունը դեռևս չեն վերցրել: