Աֆղանստանում պատերազմը չի կարող տևել հավերժ. Ենս Սթոլթենբերգ
Աֆղանստանում պատերազմը չի կարող տևել հավերժ. Ենս Սթոլթենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով, Աֆղանստանի պատերազմը չի կարող տևել հավերժ և որ Դաշինքի անդամ ոչ մի պետություն չի ցանկանում Աֆղանստանում իր զորքերը պահել անհրաժեշտից ավելի երկար ժամանակով: Այս հայտարարությունն Ենս Սթոլթենբերգը արել է գերմանական «Վելթին» տված հարցազրույցում:

Նրա խոսքով, Աֆղանստանում առաքելության հարցը կքննարկեն ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարները, հաջորդ շաբաթ նախատեսված հանդիպմանը:

«Մենք կարող ենք մնալ և շարունակել մեր ռազմական մասնակցությունը: Կամ կարող ենք հեռանալ Աֆղանստանից և ռիսկի դիմել, որ Աֆղանստանը դառնա անվտանգ ապաստան ահաբեկիչների համար: Հեշտ ելք չկա», – հայտարարել է Սթոլթենբերգը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով, «Թալիբան» շարժման անդամները դեռ չեն կատարում իրենց խոստումները, և բռնությունները, որոնք հաճախ ուղղված են խաղաղ բնակիչների վրա, շարունակվում են:

Հիշեցնենք, որ 2020 թվականի փետրվարին, Միացյալ Նահանգները և Թալիբանը կնքեցին խաղաղության համաձայնագիր, որի համաձայն ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները խոստանում են լքել Աֆղանստանը, իսկ դրա դիմաց `Թալիբանը երաշխավորելու է, որ Աֆղանստանը չի լինի ապաստարան ահաբեկիչների համար:

2021 թվականի փետրվարի 4-ին, ԱՄՆ-ի պետքարտուղարությունում հայտարարել են, որ մտադիր են վերանայել Թրամփի վարչակազմի պայմաններում ձեռք բերված համաձայնությունը: