Աֆղանստանում  ՆԱՏՕ-ի առաքելությունը ունի նոր ղեկավար
Աֆղանստանում  ՆԱՏՕ-ի առաքելությունը ունի նոր ղեկավար

Աֆղանստանում  ՆԱՏՕ-ի առաքելությունը ունի նոր ղեկավար: Ջոն Նիկոլսոնին փոխարինել է գեներալ Սկոտ Միլերը:

Քաբուլում տեղի ունեցած արարողության ժամանակ Միլերը հայտարարել է, որ նա ստիպված կլինի ընդունել «խիստ որոշումներ»: Նրա խոսքերով Աֆղանստանում «քաղաքական բանակցություններ սկսելու համար հարկավոր է ռազմական ազդեցություն»:

Մինչ այդ Սկոտ Միլերը ղեկավարում էր Պենտագոնի հատուկ օպերացիաների միավորված շտաբը: Նա հերթով 9-րդ ամերիկացի գեներալն է, որը գլխավորել է Աֆղանստանի առաքելությունը:

Բացի այդ, նա առաջին ռազմական անձն է, որը առաքելության ղեկավար է նշանակվել Դոնալդ թրամփի վարչակազմի պայմաններում: Միլերը անձամբ էր ղեկավարում ամերիկյան հատուկ նշանակության ուժերի օպերացիաները՝ Սոմալիում, Աֆղանստանում և Իրաքում:

Այս պահին Աֆղանստանում առաքելությանը ներգրավված են 16 հազար զինվորականներ, այդ թվում վրացիներ: