Աֆղանստանում հայտնում են «Ալ-Քաիդայի» պարագլուխներից մեկի, Աբու Մուսին Ալ-Մասրիի լիկվիդացման մասին
Աֆղանստանում հայտնում են «Ալ-Քաիդայի» պարագլուխներից մեկի, Աբու Մուսին Ալ-Մասրիի լիկվիդացման մասին

Աֆղանստանի անվտանգության ուժերը հայտնում են՝ «Ալ-Քաիդայի» պարագլուխներից մեկի, Աբու Մուսին Ալ-Մասրիի լիկվիդացման մասին: Այս մասին տեղեկությունը տարածում է «Ռոյթերս»-ը:

Աֆղանստանի անվտանգության գերատեսչության հաղորդմամբ, նա սպանվել է Ղազնի գավառում, հակաահաբեկչական գործողության ընթացքում:

Ալ-Մասրին մեղադրվում էր ահաբեկչական կազմակերպությանը նյութական օգնություն և ռեսուրսներ տրամադրելու, ինչպես նաև ԱՄՆ-ի քաղաքացիների սպանության դավադրության մեջ:

«Ռոյթերսը» գրում է, որ Ալ-Մասրին «Ալ-Քաիդա»-ի երկրորդ ամենաազդեցիկ անդամն էր:

Թողնել մեկնաբանություն