Աֆղանստանում գտնվող վրաց խաղարարները, Բագրամ ավիաբազայում նշել են հին տոմարով ամանորը

Աֆղանստանում գտնվող վրաց խաղարարները, Բագրամ ավիաբազայում հին տոմարով նոր տարին նշել են համերգով:

Վրաստանի զինված ուժերի երրորդ հետևակային բրիգադի 31-րդ բատալյոնի անձնակազմը միջոցառմանը հրավիրված հյուրերին ծանոթացրել են վրացական երգ ու պարի հետ:

Պաշտպանության նախարարության լրատվությամբ, միջոցառումը սկսվել է Վրաստանի պետական օրհներգով: Հավաքվածները մեկ րոպե լռությամբ հարգել են Վրաստանի միասնության համար և միջազգային առաքելությունների ժամանակ զոհված զինվորների հիշատակը:

Տոնական միջոցառումը շարունակվել է պարգևատրության արարողությամբ: Մրցանակներ են փոխանցվել տարբեր մարզական և ուսուցողական միջոցառումներին մասնակից վրացի և ամերիկացի զինվորականներին:

Նախարարության լրատվությամբ տոնական միջոցառմանը ներկա է գտնվել զինված ուժերի ավագ ռազմական ներկայացուցիչ գնդապետ՝ Արչիլ Օմիաձեն: Միջոցառմանը ներկա են գտնվել նաև ամերիկացի, լեհ և չեխ զինվորականներ: