Աֆղանստանում, Բահրամ ռազմակայանում ահաբեկչության հետևանքով հինգ վրաց զինվորական ստացել է թեթև վնասվածքներ
Աֆղանստանում, Բահրամ ռազմակայանում ահաբեկչության հետևանքով հինգ վրաց զինվորական ստացել է թեթև վնասվածքներ

Աֆղանստանում, Բահրամ ռազմակայանում ահաբեկչության հետևանքով հինգ վրաց զինվորական ստացել է թեթև վնասվածքներ: Այս մասին ասված է Վրաստանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:

«Աֆղանստանի իսլամական հանրապետությունում, Բահրամի ռազմակայանում ահաբեկիչների կողմից իրականացրած հարձակման արդյունքում թեթև վնասվածքներ են ստացել հինգ վրաց զինվորականներ:

12-րդ գումարտակի զինծառայողներ, կապրալներ Գոչա Մուրադաշվիլիի, Սոսո Կվինիկաձեի և Ռոման Գիունաշվիլիի, շարքային Իլիա Տաղաձեի և ավագ սերժանտ Դավիթ Բախուրաուլիի առողջական վիճակը կայուն է և նրանց հոսպիտալացումը անհրաժեշտ չէր: Չնայած չնչին վնասվածքների, նրանք շարունակում են կոալիցիոն ուժերի կողքին զբաղվել մաքրման աշխատանքներով:

Պաշտպանության ուժերի կառավարման կենտրոնը անցել է արտակարգ իրավիճակի: Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին և գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Չաչիբայան գտնվում են իրավիճակների սենյակում և հետևում են զարգացումներին: Գործողությունը ավարտելուց հետո պաշտպանության նախարարությունը կտարածի լրացուցիչ տեղեկատվություն:

Վրաստանի զինված ուժերի 12-րդ գումարտակը «հստակ աջակցություն» խաղաղապահ առաքելությունում ծառայում է նոյեմբերից»,- ասված է ՊՆ-ի հաղորդագրության մեջ: