Աֆղանստանում ականի պայթյունի հետևանքով զոհվել է 9 երեխա
Աֆղանստանում ականի պայթյունի հետևանքով զոհվել է 9 երեխա

Աֆղանստանում ականի պայթյունի հետևանքով զոհվել է 9 երեխա:  Պայթյունը տեղի է ունեցել երկրի հյուսիսային մասի Թախարի նահանգում: Երեխաները գնում էին դպրոց, երբ պայթել է ճանապարհին մոնտաժված ականը: Զոհերի տարիքը 9-12 տարեկան է:

Տեղի ունեցածի պատասխանատվությունը դեռևս որևէ ծայրահեղական խմբավորում չի ստանձնել, սակայն նշված շրջանը վերահսկում է «Թալիբան» շարժումը:

Այն բանից հետո, երբ Աֆղանստանի անվտանգության ուժերի ներկայացուցիչները սկսեցին հարձակումները ծայրահեղականների վրա, «Թալիբանի» զինյալները շրջանի տարբեր վայրերում մոնտաժեցին ականներ:

Թողնել մեկնաբանություն