Աֆղանստանում ականապատ բեռնատարի պայթելու հետևանքով զոհվել է 20 մարդ, տուժել՝ 95-ը
Աֆղանստանում ականապատ բեռնատարի պայթելու հետևանքով զոհվել է 20 մարդ, տուժել՝ 95-ը

Աֆղանստանում ականապատ բեռնատար ավտոմեքենայի պայթելու հետևանքով զոհվել է 20 մարդ, տուժել՝ 95-ը:

Միջադեպը տեղի է ունեցել երկրի հարավային մասում գտնվող հիվանդանոցի մոտ: «Թալիբան» շարժումը հայտարարել է, որ իրենք են կազմակերպել պայթյունը և թիրախը եղել է հիվանդանոցի մերձակայքում գտնվող կառավարական շենքը:

Կառավարության անդամների տեղեկությամբ, թալիբները պատրաստվում էին հարձակում իրագործել անվտանգության ուժերի վերապատրաստման կենտրոնի վրա:

Պայթյունից զոհված մարդկանց թվում կան երեխաներ, կանայք և հիվանդանոցում բուժվող անձինք:

Թողնել մեկնաբանություն