Աֆղանստանում ահաբեկչության հետևանքով զոհվել է վեց մարդ
Աֆղանստանում ահաբեկչության հետևանքով զոհվել է վեց մարդ

Աֆղանստանում ահաբեկչության հետևանքով զոհվել է վեց մարդ՝ տուժել ևս վեցը: Այս մասին տեղեկացնում է Tolo News-ը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությանը:

Հարձակումը տեղի է ունեցել մայրաքաղաք Քաբուլի ծայրամասերից մեկում:

Տեղի լրատվամիջոցների տեղեկությամբ, մահապարտ ահաբեկչի թիրախը եղել է այն ավտոմեքենան, որում գտնվում էին Աֆղանստանի ռազմական զինծառայողները: Պայթյունի ժամանակ զոհվել է նրանցից վեցը:

Տեղի ունեցածի առնչությամբ պատասխանատվությունն ստանձնել է «Թալիբանը»: