Աֆղանստանի նախագահը հանդես է գալիս «Թալիբան»-ը քաղաքական խումբ ճանաչելու նախաձեռնությամբ
Աֆղանստանի նախագահը հանդես է գալիս «Թալիբան»-ը քաղաքական խումբ ճանաչելու նախաձեռնությամբ

Աֆղանստանը հանդես է գալիս «Թալիբան» արմատական շարժման հետ խաղաղ երկխոսություն վարելու օգտին, ինչպես նաև պատրաստ է ճանաչելու այն որպես քաղաքական խումբ: Այս հայտարարությամբ, ինչպես հայտնել է Tolo News հեռուստաալիքը, փետրվարի 28-ին Քաբուլում հանդես է եկել Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին՝ ելույթ ունենալով «Քաբուլի գործընթաց» երկրորդ միջազգային խորհրդաժողովի բացմանը։

«Մենք պետք է խաղաղ գործընթաց սկսենք և հասնենք թալիբների հետ կրակի դադարեցման,-ասել է նա՝ հավելելով. «Մենք խաղաղ բանակցություններ ենք առաջարկում առանց որևԷ նախապայմանի»: Պետության ղեկավարը նաև հայտարարել է, որ Աֆղանստանի իշխանությունները պատրաստ են «Թալիբանը» ճանաչել քաղաքական խումբ և շարժման պաշտոնական ներկայացուցչություն բացել Քաբուլում:

Բացի այդ, Ղանին նշել է, որ Աֆղանստանի կառավարությունը անձնագրեր ու այցագրեր կտրամադրի շարժման անդամներին ու նրանց ընտանիքներին, ինչպես նաև «կսկսի աշխատել բանտարկված թալիբների ազատ արձակման ցուցակի վրա»։