Աֆղանստանի մայրաքաղաքում սպանվել են ՆԱՏՕ-ի երկու զինծառայող
Աֆղանստանի մայրաքաղաքում սպանվել են ՆԱՏՕ-ի երկու զինծառայող

Աֆղանստանի մայրաքաղաքում սպանվել են ՆԱՏՕ-ի երկու զինծառայող: Այս մասին լուրը տարածում է Աֆղանստանում հյուսիսատլանտյան դաշինքի հրամանատարությունը:

Նրանց փոխանցմամբ, զինվորականները սպանվել են Քաբուլում մարտական ​​գործողությունների ժամանակ: Զոհվածներից մեկը ԱՄՆ-ի քաղաքացի է, իսկ մյուսը Ռումինիայի քաղաքացի: Երկուսն էլ ծառայում էին ՆԱՏՕ-ի  «հստակ աջակցություն» առաքելությունում:

ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղարության քաղաքականության համաձայն, զոհված զինվորների ինքնությունը կհրապարակվի ընտանիքներին տեղեկացնելուց հետո: