Աֆղանստանի կառավարական շենքի վրա հարձակման հետևանքով մահացել է առնվազն 10 մարդ
Աֆղանստանի կառավարական շենքի վրա հարձակման հետևանքով մահացել է առնվազն 10 մարդ

Աֆղանստանի Սամանգան գավառում ազգային անվտանգության ուժերի շենքի վրա տեղի է ունեցել հարձակում, որի հետևանքով զոհվել է առնվազն 10 և վիրավորվել 54 մարդ: Այս մասին հաղորդում է «ռոյթերը»:

Տարածված լրատվությամբ, շենքի մոտակայքում սկզբում պայթել է ականապատված մեքենա, որից հետո շենք է ներխուժել չորս զինված անձ:

Նրանք ոչնչացվել են անվտանգության ուժերի կողմից: Միջադեպի պատասխանատվությունը ստանձնել է Թալիբան շարժումը: