Աֆղանստանի Ղազնի նահանգում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել է ութ մարդ
Աֆղանստանի Ղազնի նահանգում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել է ութ մարդ

Աֆղանստանի Ղազնի նահանգում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել է ութ մարդ: Հարձակումը տեղի է ունեցել համալսարաններից մեկում: Տարածված լրատվությամբ վիրավորները ուսանողներ են:

Պայթյունը մասամբ վնասել է համալսարանի շենքը: Կատարվածի պատասխանատվություն դեռևս ոչ մեկ իր վրա չի վերցրել:

Մի քանի ժամ շուտ պայթյուն է որոտացել նաև Ջալալաբադ քաղաքում: Պայթյունի հետևանքով զոհվել է 13, վիրավորվել 27 մարդ: Հաղորդվում է, որ պայթուցիկ սարքը գործարկվել է Աֆղանստանի զինված ուժերին պատկանող միկրոավտոբուսի մոտակայքում: Հարձակման թիրախը եղել են զինվորականները: