Աֆղանստանի Ղազնի քաղաքի մզկիթում տեղի է ունեցել պայթյուն
Աֆղանստանի Ղազնի քաղաքի մզկիթում տեղի է ունեցել պայթյուն

Աֆղանստանի Ղազնի քաղաքի մզկիթներից մեկում տեղի է ունեցել պայթյուն: Տեղեկությունը տարածում է տեղի մամուլը:

Գոյություն ունեցող տեղեկությամբ, պայթյունի հետևանքով տուժել է 20 մարդ: Զոհերի մասին չի հաղորդվում:

Տեղի ունեցածի պատասխանատվությունը մինչ այժմ որևէ ահաբեկչական խմբավորում չի ստանձնել: