Աֆղանստանի անվտանգության ուժերում հայտարարում են, որ վերջին 25 օրում ոչնչացրել են «Թալիբանի» առնվազն 1 100 զինյալի
Աֆղանստանում, վերջին 25 օրվա ընթացքում երկրի անվտանգության ուժերը ոչնչացրել են առնվազն «Թալիբանի» առնվազն 1 100 զինյալի: Այս մասին տեղեկությունը տարածում են տեղական լրատվամիջոցները:
Ըստ Աֆղանստանի ներքին գործերի նախարարության, Հելմանդ և Քանդահար նահանգներում շարունակվող զինված հակամարտության ընթացքում, երկրի բանակը չեզոքացրել է թալիբների մոտ 40 առաջնորդների և մի շարք օտարերկրյա մարտիկների:
Աֆղանստանի ներքին գործերի նախարարությունում ասում են, որ ավելի քան 150 պակիստանցիներ կռվել են «Թալիբան» շարժման շարքերում:
Բախումները սկսվել են այն բանից հետո, ինչ Քաթարի մայրաքաղաք Դոհայում սկսվել են Աֆղանստանի խաղաղարար բանակցությունները, կառավարության և թալիբների միջև: Կողմերը դեռ համաձայնության չեն եկել բանակցությունների օրակարգի և հակամարտության կարգավորման մեխանիզմի վերաբերյալ: Բանակցային գործընթացն առայժմ կասեցված է: