Աֆգան Մուխթարլիին 6 տարով ազատազրկում սահմանելը լուրջ հարցեր է առաջացնում  Ադրբեջանում մարդու հիմնարար իրավունքների տեսանկյունից. ԵՄ
Աֆգան Մուխթարլիին 6 տարով ազատազրկում սահմանելը լուրջ հարցեր է առաջացնում Ադրբեջանում մարդու հիմնարար իրավունքների տեսանկյունից. ԵՄ

Եվրամիությունը արձագանքել է ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխթարլիի գործին: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է Եվրամիության արտաքին գործողությունների ծառայության վեբ կայքում:

«Բելաքանի շրջանի դատարանի կողմից Աֆգան Մուխթարլիին 6 տարով ազատազրկում սահմանելը լուրջ հարցեր է առաջացնում Ադրբեջանում մարդու հիմնարար իրավունքների, այդ թվում արտահայտման և մամուլի ազատության տեսանկյունից»,-ասված է հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ ասված է, որ Վրաստանից Աֆգան Մուխթարլիի հնարավոր առևանգման, նրան Ադրբեջան տեղափոխելու, ձերբակալելու և դատարանի առջև կանգնեցնելու գործով պետք է անցկացվի թափանցիկ հետաքննություն:

Եվրամիությունը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին վերանայել՝ հիմնարար իրավունքների պատճառով ձերբակալված մարդկանց գործերը և ազատ արձակել բոլոր անօրեն ձերբակալվածներին, միջազգային չափանիշների համաձայն: