Ադրբեջանում, վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 493 նոր դեպք, մահացել է 8 մարդ
Ադրբեջանում, վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 493 նոր դեպք, մահացել է 8 մարդ

Ադրբեջանում, վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 493 նոր դեպք, մահացել է 8 մարդ:

Տեղեկությունն այս մասին տարածում է տեղի մամուլը, վկայակոչելով երկրի օպերատիվ շտաբը:

Վարակի տարածումից մինչ օրս երկրում հաստատված է կորոնավիրուսի 26 165 դեպք, մահացել է 334 մարդ, ապաքինվել՝ 17 256-ը:

Այս պահի դրությամբ, երկրի մասշտաբով, հիվանդանոցներում բուժում է ստանում 8 575 մարդ: