Ադրբեջանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 4 170 նոր դեպք, մահացել է 38 պացիենտ
Ադրբեջանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 4 170 նոր դեպք, մահացել է 38 պացիենտ

Վերջին 24 ժամվա ընթացքում Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 170 նոր դեպք, մահացել է 38 հիվանդ:

Տվյալները տարածում են ադրբեջանական լրատվամիջոցները, հիմնվելով երկրի նախարարների կաբինետի օպերատիվ շտաբի տվյալներին:

Միևնույն ժամանակ, ըստ շտաբի տվյալների, Ադրբեջանում օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից ապաքինվել է է 1 985 հիվանդ:

Համավարակի սկզբից մինչ օրս երկրում հաստատվել է կորոնավիրուսի 118 195 դեպք, որտեղից ապաքինվել է 73 676 պացիենտ, մահացել է 1 361 վարակված:

Այս պահին երկրում կորոնավիրուսի ակտիվ դեպքերի թիվը հասնում է 43 158-ի:

Թողնել մեկնաբանություն