Ադրբեջանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 3 646 նոր դեպք
Ադրբեջանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 3 646 նոր դեպք

Վերջին 24 ժամվա ընթացքում Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 646 նոր դեպք, մահացել է 34 պացիենտ:

Այս տվյալները տարածում են ադրբեջանական լրատվամիջոցները, հիմնվելով երկրի նախարարների կաբինետին կից օպերատիվ շտաբի տվյալներին:

Միևնույն ժամանակ, շտաբի տվյալներով, օր ու գիշերվա ընթացքում Ադրբեջանում կորոնավիրուսից ապաքինվել է 1 259 հիվանդ:

Համավարակի սկզբից մինչ օրս, երկրում հաստատվել է կորոնավիրուսի 98 927 դեպք, որից ապաքինվել է 65 734 պացիենտ, մահացել է 1 194 քաղաքացի:

Այս պահին երկրում կորոնավիրուսի ակտիվ դեպքերի թիվը հասնում է 31 999-ի: