Ադրբեջանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 218 նոր դեպք, ապաքինվել՝ 770 մարդ
Ադրբեջանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 218 նոր դեպք, ապաքինվել՝ 770 մարդ

Ադրբեջանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 218 նոր դեպք, վարակից մահացել է 9 մարդ, ապաքինվել՝ 770-ը:

Համապատասխան տվյալները տարածում է տեղի մամուլը՝ վկայակոչելով Ադրբեջանի կառավարությանը կից գործող օպերատիվ շտաբը:

Երկրի մասշտաբով վերջին մեկ օրում թեստավորվել է 5 309 մարդ: Վարակը բացահայտելու համար ընդհանուր իրականացվել է 2 341 807 թեստ:

Համավարակի մեկնարկից մինչ օրս Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվել է 228 246 մարդ: