Ադրբեջանում ու Հայաստանում հայտարարում են, որ իրավիճակը սահմանին կայունացել է
Ադրբեջանում ու Հայաստանում հայտարարում են, որ իրավիճակը սահմանին կայունացել է

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տեղեկությամբ, նոյեմբերի 16-ի երեկոյից իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին կայունացել է, և ներկայիս օպերատիվ իրավիճակը գտնվում է ադրբեջանական բանակի ստորաբաժանումների վերահսկողության տակ։

Պաշտոնական Բաքվի տվյալներով, Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են ծառայությունը երկրի ինքնիշխան տարածքներում։

Միևնույն ժամանակ, ըստ Հայաստանի պաշտպանության նախարարության, երկրի արևելյան սահմանին իրավիճակը ներկայումս հարաբերական կայուն է և իրականացվում է հրադադարի մասին պայմանավորվածությունը։