Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 190-ի
Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 190-ի

Ադրբեջանում հաստատվել է կորոնավիրուսի 27 նոր դեպք: Այս մասին ադրբեջանական մամուլը հաղորդում է հենվելով երկրի նախարարների կաբինետին կից գործող օպերատիվ շտաբին:

Ադրբեջանական մամուլը գրում է, որ երկրի հիվանդանոցներում այս պահին գտնվում մէ 190 մարդ: Նոր դեպքերից 8-ի մոտ առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, իսկ մյուսների վիճակը կայուն է:

Ադրբեջանի իշխանությունները կոչ են անում բնակչությանը պահպանել ինքնամեկուսացման կանոնները: