Ադրբեջանում հաստատվել է կորոնավիրուսի 33 նոր դեպք
Ադրբեջանում հաստատվել է կորոնավիրուսի 33 նոր դեպք

Ադրբեջանում հաստատվել է կորոնավիրուսի 33 նոր դեպք: Տեղեկատվությունը, հիմնվելով երկրի նախարարների կաբինետին կից օպերատիվ շտաբի տվյալներին, տարածվում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Ադրբեջանում անցյած օրվա ընթացքում բուժվել է 62 մարդ, իսկ 3-ը մահացել է:

Ապրիլի 18-ի դրությամբ Ադրբեջանում հաստատվել է 1,373 դեպք, վերականգնվել է 590 անձ, իսկ 18-ը մահացել են: Հատուկ ռեժիմի հիվանդանոցներում բուժվում է 765 մարդ: