Ադրբեջանում գրանցվել է կորոնավարակից մահվան առաջին դեպքը
Ադրբեջանում գրանցվել է կորոնավարակից մահվան առաջին դեպքը

Ադրբեջանում գրանցվել է կորոնավարակից մահվան առաջին դեպքը:

Ադրբեջանական մամուլի հաղորդմամբ, մահացել է 1969 թվականին ծնված մի կին, ով մինչ այդ գտնվում էր Իրանում և անցնում էր կարանտինի ժամանակաշրջան:

Ադրբեջանական մամուլը հաղորդում է, որ կինը բուժման կուրս է անցել Իրանում և հիվանդանոց է դիմել խրոնիկ հիվանդության բորբոքման պատճառով:

Ադրբեջանում նոր տիպի կորոնավարակով հիվանդ է 15 մարդ: Նրանցից մեկը Ռուսաստանի քաղաքացի է: