Ադրբեջանում ընթանում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները
Ադրբեջանում ընթանում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները

Ադրբեջանում տեղի են ունենում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: Քվեարկության գործընթացը սկսվել է տեղական ժամանակով ժամը 07:00-ին: Ընդհանուր առմամբ 118 ընտրաշրջանում բացվել է 5049 ընտրատեղամաս: Քվեարկությունը կշարունակվի մինչև ժամը 19:00-ն:

Երկրի մասշտաբով 1606 մունիցիպալիտետում պայքար է ընթանում 15 156 տեղի համար: Ըստ Ադրբեջանի ընտրական հանձնաժողովի, թեկնածուների մեկ երրորդը առաջադրվել է 13 քաղաքական կուսակցությունների կողմից, իսկ մնացածը ՝ նախաձեռնողական խմբերի կողմից:

Ընտրությունների ընթացքին հետևում են ՝52 հազար տեղացի և 17 միջազգային դիտորդներ: 1000 ընտրատեղամասում մոնտաժված են տեսախցիկներ:

Ընտրությունների նախնական արդյունքները կհրապարակվեն ուշ երեկոյան: Վերջնական արդյունքները հայտնի կդառնան 25 օր հետո:

Ադրբեջանի պատմության մեջ սա հինգերրորդ մունիցիպալ ընտրություններն են: Ընտրությունների օրը հայտարարված է հանգստի օր: