Ադրբեջանում այսօր արտահերթ նախագահական ընտրություններ են
Ադրբեջանում այսօր արտահերթ նախագահական ընտրություններ են

Ադրբեջանում այսօր անցկացվում են արտահերթ նախագահական ընտրություններ:

Երկրի նախագահ Իլհամ Ալիևի նախաձեռնությամբ, ընտրությունների ամսաթիվը հոկտեմբերից հետաձգվել էր մինչև ապրիլ:

Որոշմանը հետևել են տաբրեր գնահատանքներ, ինչպես Ադրբեջանում, այնպես էլ դրա տարածքներից դուրս: Կառավարող թիմի ընդդիմախոսները խոսում են թիմի ներսում հնարավոր բախման մասին, որը առաջնորդից պահանջում էր հապճեպ գործողություն:

 

Հիշեցնենք, որ նախորդ ընտրություններին Իլհամ Ալիևը ստացել էր ձայների 84 տոկոսը, և հիմա, փաստորեն, ակնկալվում է նույն արդյունքը: Վերոհիշյալ հարցումներով ակնկալվում է նաև ընտրողների բարձր մասնակցություն․ հարցվածների 68 տոկոսը միանշանակորեն պնդել է, որ գնալու է քվեարկության, 10 տոկոսն ասել է, որ ավելի շուտ կմասնակցի, քան ոչ, և միայն հարցվածների 5 տոկսը չի գնա քվեարկության:

Իլհամ Ալիևից բացի առաջադրվել է ևս 7 թեկնածու: Ադրբեջանական ընդդիմությունը բոյոկտել է ընտրությունները: Առաջադրված թեկնածուներն իշխանամետ են համարվում․ նրանք, ըստ ընդդիմադիրների, առաջադրվել են մրցակցության պատրանք ստեղծելու համար: Ըստ հրապարակված հարցումների՝ նրանցից ոչ ոք անգամ 2 տոկոս քվեներ չի ստանա: