Ադրբեջանում արձանագրվել է «կովիդ 19»-ի 77 նոր դեպք
Ադրբեջանում արձանագրվել է «կովիդ 19»-ի 77 նոր դեպք

Վերջին 24 ժամում Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 77 նոր դեպք, վարակից մահացել է չորս մարդ, ապաքինվել է 160 պացիենտ: Համապատասխան տվյալները տարածում են ադրբեջանական լրատվամիջոցները, հիմնվելով երկրի նախարարների կաբինետին կից գործառնական շտաբի տվյալներին:

երկրի մասշտաբով անցած օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսի վրա կատարվել է 3 984 թեստ: Ընդհանուր առմամբ ամբողջ երկրում կատարվել է 2 412 034 փորձարկում:

Համավարակի սկզբից ի վեր, Ադրբեջանում հաստատվել է կորոնավիրուսի 230 296 դեպք: Վարակը խլել է 3 136 մարդու կյանք: Ապաքինվել է 223 475 հիվանդ: