Ադրբեջանում արձանագրվել է «կովիդ 19»-ի 3 196 նոր դեպք, մահացել է 24 վարակված
Ադրբեջանում արձանագրվել է «կովիդ 19»-ի 3 196 նոր դեպք, մահացել է 24 վարակված

Ադրբեջանում արձանագրվել է «կովիդ 19»-ի 3 196 նոր դեպք:

Այս մասին տեղեկությունը տարածում են տեղական լրատվամիջոցները, հիմնվելով նախարարների կաբինետին կից օպերատիվ շտաբի տվյալներին:

Վերջին օր ու գիշերվա ընթացքում Ադրբեջանում «կովիդ 19»-ից ապաքինվել է 1 598 պացիենտ, մահացել է 24 մարդ:

Ադրբեջանում համավարակի սկզբից ի վեր արձանագրվել է վարակման 93 094 դեպք, այդ թվում ապաքինվել է 63 841 հիվանդ, մահացել է 1 113 մարդ:

Երկրում ակտիվ դեպքերի թիվը հասնում է 28 122-ի: