Ադրբեջանում արձանագրվել է «կովիդ 19»-ի 132 նոր դեպք
Ադրբեջանում արձանագրվել է «կովիդ 19»-ի 132 նոր դեպք

Անցած օր ու գիշերվա ընթացքում Ադրբեջանում արձանագրվել է «կովիդ 19»-ի 132 նոր դեպք, վարակից մահացել է երկու մարդ: Տեղեկատվությունը տարածում են տեղական լրատվամիջոցները, հիմնվելով երկրի գործառնական շտաբների տվյալներին:

Այս պահին Ադրբեջանում գրանցված է «կովիդ 19»-ի 231 154 հաստատված դեպք, որտեղից բուժվել է 225 346 մարդ, մահացել է 3 158 պացիենտ:

Վերջին տվյալների համաձայն, այս պահին ամբողջ երկրում բուժվում է 2 750 վարակված: