Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 89 դեպք, մահացել է երեք մարդ
Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 89 դեպք, մահացել է երեք մարդ

Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 89 դեպք: Վերջին 24 ժամում մահացել է երեք մարդ, իսկ վարակից ապաքինվել է 132 պացիենտ: Այս մասին հաղորդում է տեղական մամուլը, հիմնվելով օպերատիվ շտաբի տվյալներին:

Սեպտեմբերի 7-ի տվյալներով, Ադրբեջանում գրանցված է կորոնավիրուսով վարակման 37 418 դեպք: 34 837 պացիենտ արդեն բուժվել է, մահացել է 551 մարդ:

Այս պահին հիվանդանոցներում բուժվում է 2030 պացիենտ: