Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 318 նոր դեպք
Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 318 նոր դեպք

Ադրբեջանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 318 նոր դեպք:

Համավարակի մեկնարկից հետո երկրում կորոնավիրուս է ախտորոշվել 31 878 մարդու մոտ:

Վերջին մեկ օրում Ադրբեջանում կորոնավիրուսից զոհվել է 7 մարդ և այդպիսով, մահացածների ընդհանուր թիվը հասել է 448-ի:

Վերջին մեկ օրում երկրում վարակից բուժվել է 714 մարդ, ապաքինվածների թիվը հասնում է 25 882-ի: