Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 78 նոր դեպք
Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 78 նոր դեպք

Ադրբեջանում անցած օր ու գիշերվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսի 78 նոր դեպք, ապաքինվել է 47 վարակակիր:

Անցած 24 ժամվա ընթացքում Ադրբեջանում կորոնավիրուսից մահվան փաստ չի գրանցվել:

Տվյալները հրապարակում են տեղական լրատվամիջոցները, վկայակոչելով երկրի նախարարների կաբինետի օպերատիվ շտաբը:

Հուլիսի 6-ի տվյալներով, երկրում վարակի ակտիվ դեպքերի թիվը հասնում է 1 006-ի:

Համավարակի սկզբից մինչ օրս երկրում գրանցվել է կորոնավիրուսի 336 557 դեպք, որտեղից ապաքինվել է 330 513 պացիենտ, իսկ զոհվածների թիվը հասել է 4 978-ի:

Բացի այդ, պատվաստման մեկնարկից հետո, երկրում պատվաստվել է 3 855 455 քաղաքացի: