Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 68 նոր դեպք, ապաքինվել է 239 վարակակիր
Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 68 նոր դեպք, ապաքինվել է 239 վարակակիր

Վերջին 24 ժամվա ընթացքում, Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 68 նոր դեպք, ապաքինվել է 239 վարակակիր, մահացել` մեկ մարդ:

Տվյալները հրապարակում են տեղական լրատվամիջոցները, վկայակոչելով երկրի նախարարների կաբինետի օպերատիվ շտաբը:

Երկրում անցկացվել է 8 158 թեստ:

Համավարակի սկզբից մինչ օրս երկրում գրանցվել է կորոնավիրուսի 334 917 դեպք, որտեղից ապաքինվել է 327 626 պացիենտ, իսկ զոհվածների թիվը հասել է 4 948-ի: Բացի այդ, հունիսի 9-ի տվյալներով, երկրում ակտիվ դեպքերի թիվը կազմում է 3 343: