Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 595 նոր դեպք, ապաքինվել է 1 073 վարակակիր
Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 595 նոր դեպք, ապաքինվել է 1 073 վարակակիր

Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 595 նոր դեպք: Վերջին մեկ օրում վարակից ապաքինվել է 1 073 վարակակիր, զոհվել՝ 37 մարդ:

Տվյալները տարածում է ադրբեջանական մամուլը՝ վկայակոչելով երկրի նախարարների գրասենյակին կից գործող օպերատիվ շտաբը:

Բացի այդ, վերջին 24 ժամում երկրում անցկացվել է 14 593 թեստ:

Երկրում համավարակի մեկնարկից մինչ օրս հաստատվել է կորոնավիրուսի 276 464 դեպք, այդ թվում մահացել է 3 780 մարդ: Այս պահի դրությամբ երկրում կորոնավիրուսի ակտիվ դեպքերի թիվը կազմում է 28 144: