Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 457 նոր դեպք
Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 457 նոր դեպք

Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 457 նոր դեպք: Վերջին մեկ օրում վարակից ապաքինվել է 2 002 վարակակիր, զոհվել՝ 34 մարդ:

Տվյալները տարածում է ադրբեջանական մամուլը՝ վկայակոչելով երկրի նախարարների գրասենյակին կից գործող օպերատիվ շտաբը:

Բացի այդ, վերջին 24 ժամում երկրում անցկացվել է 14 254 թեստ:

Երկրում համավարակի մեկնարկից մինչ օրս հաստատվել է կորոնավիրուսի 289 601 դեպք, այդ թվում մահացել է 3 978 մարդ: Այս պահի դրությամբ երկրում կորոնավիրուսի ակտիվ դեպքերի թիվը կազմում է 31 862: