Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 206 նոր դեպք
Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 206 նոր դեպք

Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 206 նոր դեպք: Վերջին մեկ օրում վարակից ապաքինվել է 1 578 վարակակիր, զոհվել՝ 35 մարդ:

Տվյալները տարածում է ադրբեջանական մամուլը՝ վկայակոչելով երկրի նախարարների գրասենյակին կից գործող օպերատիվ շտաբը:

Բացի այդ, վերջին 24 ժամում երկրում անցկացվել է 12 692 թեստ:

Երկրում համավարակի մեկնարկից մինչ օրս հաստատվել է կորոնավիրուսի 281 387 դեպք, այդ թվում մահացել է 3 846 մարդ: Այս պահի դրությամբ երկրում կորոնավիրուսի ակտիվ դեպքերի թիվը կազմում է 30 082: