Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 178 նոր դեպք, մահացել է 31 հիվանդ
Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 178 նոր դեպք, մահացել է 31 հիվանդ

Վերջին 24 ժամում Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 178 նոր դեպք, ապաքինվել է 2 010 հիվանդ։

Միևնույն ժամանակ, վերջին մեկ օր ու գիշերվա ընթացքում երկրում «Կովիդ 19»-ից մահացել է 31 հիվանդ։

Տեղեկությունը տարածում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հիմնվելով երկրի նախարարների կաբինետի օպերատիվ շտաբի վրա։

Նոյեմբերի 2-ի դրությամբ, Ադրբեջանում համավարակի սկզբից գրանցվել է կորոնավիրուսի 534 748 դեպք, որտեղից 497 363 վարակված ապաքինվել է։