Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 035 նոր դեպք
Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 035 նոր դեպք

Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 035 նոր դեպք: Վերջին մեկ օրում վարակից ապաքինվել է 1 174 վարակակիր, զոհվել՝ 32 մարդ:

Տվյալները տարածում է ադրբեջանական մամուլը՝ վկայակոչելով երկրի նախարարների գրասենյակին կից գործող օպերատիվ շտաբը:

Բացի այդ, վերջին 24 ժամում երկրում անցկացվել է 12 701 թեստ:

Երկրում համավարակի մեկնարկից մինչ օրս հաստատվել է կորոնավիրուսի 273 869 դեպք, այդ թվում մահացել է 3 743 մարդ: Այս պահի դրությամբ երկրում կորոնավիրուսի ակտիվ դեպքերի թիվը կազմում է 26 659: