Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 025 դեպք, մահացել է 22 պացիենտ
Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 025 դեպք, մահացել է 22 պացիենտ

Ադրբեջանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 2 025 դեպք, ապաքինվել է 2 267 պացիենտ։

Միևնույն ժամանակ, վերջին օր ու գիշերվա ընթացքում երկրում «Կովիդ 19»-ից մահացել է 22 հիվանդ։

Տեղեկությունը տարածում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հիմնվելով երկրի նախարարների կաբինետին կից օպերատիվ շտաբի վրա։

Նոյեմբերի 17-ի դրությամբ, համավարակի սկզբից Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսի 565 965 դեպք, որտեղից ապաքինվել է 528 105 քաղաքացի։

Թողնել մեկնաբանություն