Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 159 նոր դեպք, ապաքինվել է 332 պացիենտ
Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 159 նոր դեպք, ապաքինվել է 332 պացիենտ

Վերջին 24 ժամում Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 159 նոր դեպք, ապաքինվել է 332 պացիենտ, մահացել է հինգ մարդ:

Համապատասխան տվյալները տարածում են ադրբեջանական լրատվամիջոցները, հիմնվելով երկրի նախարարների կաբինետին կից գործառնական շտաբի տվյալներին:

Բացի այդ, երկրի մասշտաբով վերջին 24 ժամում կորոնավիրուսի վրա կատարվել է 7 713 թեստ:

Համավարակի սկզբից ի վեր, Ադրբեջանում հաստատվել է կորոնավիրուսի 230 455 դեպք, այստեղից ապաքինվել է 223 807 հիվանդ, մահացել է 3 141 վարակված: Այս պահին երկրում վարակի ակտիվ դեպքերի քանակը կազմում է 3 507: