Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 153 նոր դեպք
Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 153 նոր դեպք

Վերջին 24 ժամում Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 153 նոր դեպք, ապաքինվել է 355 պացիենտ, մահացել է վեց կովիդ վարակված պացիենտ:

Տվյալները տարածում են ադրբեջանական լրատվամիջոցները, հիմնվելով երկրի նախարարների կաբինետին կից  գործառնական շտաբի տվյալներին:

Բացի այդ, վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 6 330 թեստ:

Համավարակի սկզբից ի վեր, Ադրբեջանում հաստատվել է կորոնավիրուսի 230 219 դեպք, որտեղից ապաքինվել է 223 315 հիվանդ, մահացել է 3 132 վարակված: Հանրապետությունում այս պահին կորոնավիրուսի ակտիվ դեպքերի թիվը 3 772 է: