Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 141 նոր դեպք
Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 141 նոր դեպք

Վերջին օր ու գիշերվա ընթացքում, Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 141 նոր դեպք, ապաքինվել է 486 վարակակիր, մահացել` չորդ մարդ:

Տվյալները հրապարակում են տեղական լրատվամիջոցները, վկայակոչելով երկրի նախարարների կաբինետի օպերատիվ շտաբը:

Բացի այդ, վերջին 24 ժամում կատարվել է 4 854 թեստ:

Համավարակի սկզբից մինչ օրս, երկրում գրանցվել է կորոնավիրուսի 333 864 դեպք, որտեղից ապաքինվել է 324 103 պացիենտ, իսկ զոհվածների թիվը հասել է 4 907-ի:

Բացի այդ, պատվաստումների մեկնարկից, երկրի մասշտաբով պատվաստվել է 2 522 809 քաղաքացի: Այստեղից պատվաստման առաջին դեղաջաթը ստացել է 1 352 778 քաղաքացի, իսկ երկու դեղաչափ ստացել է 900 031 մարդ: