Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 108 նոր դեպք
Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 108 նոր դեպք

Վերջին 24 ժամվա ընթացքում, Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 108 նոր դեպք, ապաքինվել է 350 վարակակիր, մահացել` 3 մարդ:

Տվյալները հրապարակում են տեղական լրատվամիջոցները, վկայակոչելով երկրի նախարարների կաբինետի օպերատիվ շտաբը:

Բացի այդ, հունիսի մեկի տվյալներով, երկրում ակտիվ դեպքերի թիվը կազմում է 3 092:

Համավարակի սկզբից մինչ օրս երկրում գրանցվել է կորոնավիրուսի 334 647 դեպք, որտեղից ապաքինվել է 326 619 պացիենտ, իսկ զոհվածների թիվը հասել է 4 936-ի: