Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 1009 դեպք, մահացել է 12 հիվանդ
Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 1009 դեպք, մահացել է 12 հիվանդ

Ադրբեջանում վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսի 1009 դեպք, ապաքինվել է 1377 մարդ, մահացել է 12 վարակված:

Տվյալները տարածում են ադրբեջանական լրատվամիջոցները ` հիմնվելով երկրի նախարարների կաբինետի օպերատիվ շտաբի վրա:

Բացի այդ, վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 9828 թեստ: Համավարակի սկզբից ի վեր Ադրբեջանում հաստատվել է կորոնավիրուսի 488 213 դեպք, որտեղից 468 421 հիվանդ ապաքինվել է, 6 611-ը ՝ մահացել:

Այս պահի դրությամբ երկրում կորոնավիրուսով վարակվածների ակտիվ թիվը 13 181 է: