Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 406 նոր դեպք, մահացել` 24 մարդ
Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 406 նոր դեպք, մահացել` 24 մարդ

Վերջին 24 ժամվա ընթացքում, Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 406 նոր դեպք, ապաքինվել է 1 787 վարակակիր, մահացել` 24 մարդ:

Տվյալները հրապարակում են տեղական լրատվամիջոցները, վկայակոչելով երկրի նախարարների կաբինետի օպերատիվ շտաբը:

Համավարակի սկզբից մինչ օրս երկրում գրանցվել է կորոնավիրուսի 594 994 դեպք, որտեղից ապաքինվել է 562 786 պացիենտ: