Ադրբեջանի ռազմական խմբերը նռնականետերի օգտագործմամբ կրակ են բացել սահմանին մոտ գտնվող գյուղերի ուղղությամբ
Ադրբեջանի ռազմական խմբերը նռնականետերի օգտագործմամբ կրակ են բացել սահմանին մոտ գտնվող գյուղերի ուղղությամբ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական հայտարարություն է տարածել, ադրբեջանա-հայկական սահմանին շարունակվող առճակատման վերաբերյալ:

«Հուլիսի 16-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը գրոհային խմբերի միջոցով վերսկսել են գործողություններ Հայաստանի պետական սահմանի մոտակայքում, Մովսես և Այգեպար գյուղերի հատվածում, որն ուղեկցվել է ականանետների և հրանոթների կիրառմամբ: Հայաստանի զինված ուժերի կողմից համարժեք պատասխանից հետո ադրբեջանական ուժերը կորուստներով հետ են մղվել:

Հաջողություն չարձանագրելով մարտի դաշտում, ադրբեջանական ստորաբաժանումներն անցել են Այգեպար և Մովսես գյուղերի հրետակոծման՝ հանցավոր կերպով թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքները և բնակչությունը։ Հատկանշական է, որ այս ագրեսիվ գործողությունը տեղի է ունեցել մարտական գործողությունների դադարեցման վերաբերյալ առավել վաղ ձեռք բերված պայմանավորվածության ուխտադրուժ խախտմամբ և սահմաններին հարաբերական անդորրի հաստատումն արձանագրող ԵԱՀԿ Միսկի խմբի համանախագահների հուլիսի 15-ի հայտարարությունից հետո:

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն իր իսկ անհեռատես քաղաքականության արդյունքում հայտնվել է փակուղային իրավիճակում և այժմ ձեռնարկում է արկածախնդիր և ոչ կշռադատված քայլեր, որոնց համար պատասխան է տալու նաև սեփական ժողովրդի առջև»,- ասված է հայտարարության մեջ: