Ադրբեջանի ՊՆ - Հայաստանը չպետք է մոռանա, որ մեր նորագույն հրթիռային համակարգերը տալիս են Մեծամորի ատոմակայանի վրա հարձակվելու հնարավորություն
Ադրբեջանի ՊՆ - Հայաստանը չպետք է մոռանա, որ մեր նորագույն հրթիռային համակարգերը տալիս են Մեծամորի ատոմակայանի վրա հարձակվելու հնարավորություն

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության ղեկավարի հայտարարությամբ, Հայաստանը չպետք է մոռանա, որ Ադրբեջանի բանակի նորագույն հրթիռային համակարգերը տալիս են Հայաստանի Մեծամորի ատոմակայանի վրա հարձակում գործելու հնարավորություն:

Նրա խոսքով, դա Հայաստանին կպատճառի մեծ վնասներ:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությանն արձագանքել է հայկական մամուլը: «News.am»-ը գրում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը չի հաշվարկել, որ Մեծամորի ատոմակայանի վրա հարձակումը կվնասի ոչ միայն Հայաստանին, այլև՝ Թուրքիային և հենց Ադրբեջանին: