Ադրբեջանի նախագահի օգնական. Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցի բնակչությունը պատրաստ է հայերի հետ համատեղ կյանքին
Ադրբեջանի նախագահի օգնական. Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցի բնակչությունը պատրաստ է հայերի հետ համատեղ կյանքին

Ադրբեջանի նախագահն արդեն բազմիցս նշել է, որ մենք Հայաստանի բնակիչների, խաղաղ բնակչության հետ որևէ խնդիր չունենք: Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցի բնակչությունը, ադրբեջանական համայնքը պատրաստ է հայերի հետ համատեղ կյանքին,- այս մասին հայտարարել է արտաքին հարաբերությունների հարցերով Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը՝ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ անցկացված մամլո ասուլիսին:

Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է անել խաղաղարար քայլեր:

«Շատ ցավալի է, որ հայկական կողմը հերքում էր նույնիսկ ադրբեջանական համայնքի գոյությունը: Մենք մեկ անգամ ևս կոչ ենք անում Հայաստանին, որ հայկական և ադրբեջանական համայնքների երկխոսության ուղղությամբ անեն քայլեր»,- հայտարարել է Հաջիևը: